Տեղեկատվություն ՀՊՏՀ քոլեջի դիմորդների համար

27.05.2019
Դիտումների քանակ՝ 43297

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը (Հասցե` ՀՀ, ք.Երևան, Ավան, Բաբաջանյան փ. 9) միջին մասնագիտական կրթական հաստատություն է:

Այն իրականացնում է ընդունելություն միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով: Հայտագրումը կմեկնարկի հուլիսին, քոլեջի ընդունող հանձնաժողովում:

2019-2020 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ֆինանսներ
  • Մենեջմենթ
  • Հաշվապահական հաշվառում
  • Բանկային գործ
  • Ապահովագրական գործ :

Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրով՝ նշված մասնագիտությունների գծով՝

  • Խոհարարական գործ
  • Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
  • Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:

Երկու կրթական ծրագրերով էլ ուսումնառությունը տևում է 3 տարի:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • 9-ամյա կրթության վկայական
  • 3X4 չափի 4 լուսանկար
  • անձնագրի, ծննդյան վկայականի և սոցիալական քարտի պատճեններ:

Ընդունելությունը կատարվում է 9-ամյա կրթության վկայականի գնահատականների հիման վրա՝ մրցութային կարգով:

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունելության մասին առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդենք առաջիկայում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել քոլեջ՝ նշված հեռախոսահամարով՝ 010 62 72 01:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի օգնական Լիլիթ Դալլաքյանից: