Ցավակցում ենք
04.05.2018
Դիտումների քանակ՝ 10152
Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք, որ մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Արթուր Արտյոմի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
ՀՊՏՀ ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Արթուրի հարազատներին ու սգում նրա մահը:
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 5-ին, ժամը 18.00-ին, ք. Եղվարդ, Թարգմանչաց փողոց, 1-ին նրբանցք, 1-ին տուն հասցեում:
Հ.Գ. Լուսանկարը՝ համացանցից