Գերազանցության (կարմիր) դիպլոմի տրման կարգը
22.05.2019
Դիտումների քանակ՝ 15562
Ի գիտություն ՀՊՏՀ շրջանավարտների ներկայացնում ենք գերազանցության (կարմիր) դիպլոմի տրման կարգը:
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թ.նոյեմբերի 7-ի N 1282-Ն հրամանի 19-րդ կետի՝ գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը: Այսինքն` 100 բալանոց համակարգով 90 միավոր: