Հետազոտական թեմայի առցանց հանրային քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
11.11.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 773
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Գյուղատնտեսության ոլորտում 2010-2021 թթ. պետական օժանդակության ծրագրերի արդյունավետության գնահատում» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը՝ Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872:
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից