«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման

17.10.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 563

Հոկտեմբերի 18-ին, ժամը 14։00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխության գործընթացում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):