«Ամբերդը» հրավիրում է հետազոտական թեմայի քննարկման

22.12.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 973

Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ բիզնես միջավայրում առկա մարտահրավերները թվային տնտեսությանն անցման պայմաններում» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):