«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի հրավեր

15.05.2023
Դիտումների քանակ՝ 438

Հարգելի՛ ուսանողներ, մայիսի 17-ին՝ ժամը 13։40-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում տեղի կունենա հանդիպում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հիմնադրամը մեկնարկում է նոր ուսումնական ծրագիր` «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ», որի նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական զբաղվածություն և ուսման վարձավճարի 80% փոխհատուցում:

Մանրամասները՝ հանդիպման ընթացքում։