Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի անվան համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոհիշյալ համալսարանի փոխանակման մրցույթին, մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու այնտեղ։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև սեպտեմբերի 21-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: