«Հայկական ծրագրերի» օրեր ՀՊՏՀ ուսանողների համար

06.11.2023
Դիտումների քանակ՝ 712

2023 թ. նոյեմբերին «Հայկական ծրագրեր» ընկերությունն անցկացնելու է բաց դռների օր՝ ՀՊՏՀ ուսանողների համար: Հանդիպումը տեղի կունենա հետևյալ հասցեում՝ Չարենցի 1, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկի դահլիճ։

ՀԾ փորձառու մասնագետները կներկայացնեն ՀԾ համակարգերը, թիմը և լավագույն մասնագիտական կարիերա կառուցելու հնարավորությունը, այնուհետև կպատասխանեն ուսանողների հարցերին։ Ընթացքում կլինի ընդմիջում-հյուրասիրություն, իսկ վերջում ներկաներին կտրվի ՀԾ համակարգերի դասընթացներին մասնակցելու և հետագայում աշխատանքի անցնելու նպատակով ինքնակենսագրականներ լրացնելու հնարավորություն։

Հանդիպման օրվա և ժամի մասին տեղեկությունը կուղարկվի էլփոստով։

Մասնակցության համար անհրաժեշտ է սքանավորել նկարի վրա առկա QR-ը և լրացնել անձնական տվյալները։