Մեկնարկում է ամենասպասված ՀՊՏՀ ամառային դպրոցը

27.06.2024
Դիտումների քանակ՝ 403

11-րդ և 12-րդ դասարաններում սովորող սիրելի΄ աշակերտներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հուլիսի 24-ին և 25-ին ավագ դպրոցների աշակերտներին հրավիրում է մասնակցելու «ՀՊՏՀ ամառային դպրոց– 2024»-ին, որի շրջանակներում նախատեսվում են տնտեսագիտությանը, ֆինանսներին, մարքեթինգին, բարձր տեխնոլոգիաներին վերաբերող հետաքրքիր բանախոսություններ, ինտերակտիվ խաղեր, թիմային առաջադրանքներ և մրցանակներ։

  • Ե՞րբ՝ հուլիսի 24 և 25
  • Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Նալբանդյան 128)
  • Ովքե՞ր կարող են մասնակցել՝ ս․թ․ սեպտեմբեր ամսին ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարաններ փոխադրվող աշակերտները
  • Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 15, ժամը՝ 18։00
  • Օրակարգ
  • Գրանցման հղում

«ՀՊՏՀ ամառային դպրոց–2024»-ին մասնակցությունն անվճար է։

  • Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։

Բաց մի՛ թողեք ամենահետաքրքիր տնտեսագիտական ամառային դպրոցին մասնակցելու հնարավորությունը։