Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման (Սլովակիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Բրատիսլավայի տնտեսագիտության և կառավարման համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հունվարի 26-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցրչները՝ հետևյալ հայտը:
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: