Մրցույթի հրավեր

07.09.2020
Դիտումների քանակ՝ 1284

2020 թ. Ռուսաստանի BRICS նախագահության շրջանակներում BRICS միջազգային դպրոցը (the BRICS International School) և BRICS-ի երիտասարդ առաջնորդների մրցույթը (the Сontest for BRICS young leaders) միաձուլվել են` որոշելու ամենահեռանկարային ծրագրերն ու հետազոտական աշխատանքները` BRICS-ի երկրներից, ինչպես նաև դրանից դուրս գտնվող երիտասարդների գործնական համագործակցությունը խթանելու նպատակով: Լավագույն նախագծերի և հետազոտական աշխատանքների հեղինակները կհրավիրվեն մասնակցելու BRICS միջազգային դպրոցին (առցանց), որը կկայանա 2020թ. հոկտեմբերի 5-10-ը: Մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան փակման արարողության ժամանակ:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. սեպտեմբերի 25-ը։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից ստացված անգլերեն հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: