Հանդիպում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ

22.03.2023
Դիտումների քանակ՝ 418

Սիրելի՛ ուսանողներ, մարտի 29-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում տեղի կունենա հանդիպում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։ Դուք կարող եք տեղեկանալ ընկերության գործունեության, «Երիտասարդների զարգացում» կրթական ծրագրի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին։

«Երիտասարդների զարգացում»  կրթական ծրագիրն առաջարկում է կյանքի և բիզնես հմտությունների վերաբերյալ հետաքրքիր և բովանդակալից դասընթացաշարեր՝ միտված երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը։

Սիրով սպասում ենք։