Դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություն Կրակովի տնտեսագիտական համալսարանում

17.11.2023
Դիտումների քանակ՝ 815

Հայաստանի պետական տնտեսագիտական և Կրակովի տնտեսագիտական (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Կրակովի տնտեսագիտական համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները կունենան հնարավորություն դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև նոյեմբերի 25-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: