Ի գիտություն ՀՊՏՀ` Վրաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների

18.09.2020
Դիտումների քանակ՝ 2811

Հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԱԳ նախարարության համագործակցությամբ ու Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջնորդությամբ իրականացված աշխատանքների արդյունքում ՀՊՏՀ-ի Վրաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողները կարող են ցամաքային անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք` Բագրատաշենի անցակետով յուրաքանչյուր օր` ժամը 10.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 18-ից սկսած, յուրաքանչյուր օր, «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում (հասցե՝ Դավիթ Մալյան փող., 37 շենք, հեռ.՝+374 11 610424), ժամը 10:00-13:00-ն կիրականացվեն Վրաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ անվճար նմուշառումները:

Հետազոտության արդյունքները սովորողները պետք է ներկայացնեն ՀՊՏՀ, որից հետո միայն կարող են մասնակցել դասընթացներին: