«Ֆինանսական գրագետ կառավարում և հաջողության խաչմերուկ»․ վարպետության դաս
22.03.2023
Դիտումների քանակ՝ 473
Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 3-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում կկայանա Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանի վարպետության դասը՝ «Ֆինանսական գրագետ կառավարում և հաջողության խաչմերուկ» թեմայով։ Բանախոսը կներկայացնի ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման կարևորությունը և մասնագիտական հմտությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի ստեղծման ու գործունեության հիմնական նպատակները։