ՀՊՏՀ-ում կներկայանա HopShop նորարարական ընկերությունը

20.04.2023
Դիտումների քանակ՝ 1363

Հարգելի՛ուսանողներ, ապրիլի 25-ին ժամը 12։20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում (կառավարման ֆակուլտետ) տեղի կունենա հանդիպում HopShop ընկերության համահիմնադիրների և թիմակիցների հետ։

HopShop-ը նորարարական ընկերություն է, որը, օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները և տալով B2B և B2C լուծումներ, իրար է կապում հաճախորդներին և հագուստի վաճառքով զբաղվողներին։ Հանդիպման ընթացքում ՀՊՏՀ-ում հյուրընկալելու ենք՝

  • Տիգրան Չախալյանին՝ համահիմնադիր, տնօրեն
  • Հայկ Հակոբյանին՝ համահիմնադիր, բիզնեսի զարգացման տնօրեն
  • Սամվել Մինասյանին՝ համահիմնադիր, տվյալների վերլուծաբան
  • Սվետլանա Գևորգյանին՝ որակի ապահովման մասնագետ
  • Աստղիկ Խալաթյանին՝ նորաձևության մասնագետ

Հյուրերը ՀՊՏՀ ուսանողներին կներկայացնեն իրենց հաջողության պատմությունն ու Հայաստանում նորարարական բիզնես գաղափարները կյանքի կոչելու հնարավորություններն ու մարտահրավերները։