Անվանական կրթաթոշակի մրցույթ iNFOEXPERT-ից

29.03.2024
Դիտումների քանակ՝ 1545

Կարևորելով բուհ-մասնավոր հատված համագործակցության խորացումը՝ iNFOEXPERT-ը անվանական կրթաթոշակի մրցույթ է հայտարարում ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման ֆակուլտետների 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի սովորողների համար, որոնք չունեն աշխատանքային զբաղվածություն, սակայն ցանկանում են պրակտիկ գիտելիք ձեռք բերել, մասնագիտական հմտություններ զարգացնել ոլորտի առաջատար ընկերություններից մեկում, որն արդեն 27 տարի գործում է ՀՀ շուկայում։

Կրթաթոշակի նպատակն է՝

  • խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,
  • ամրապնդել բուհ-գործատու հարաբերությունները,
  • նպաստել ոլորտի զարգացմանը,
  • համալրել ընկերությունում առկա թափուր հաստիքները։

Կրթաթոշակի շահառուներին տրվող հնարավորությունները՝

  • դրամական խրախուսում՝ ամսական 25․000 ՀՀ դրամ (առնվազն մեկ ուսումնական տարի),
  • անվճար մասնակցություն՝ iNFOEXPERT ACADEMY-ում անցկացվող դասընթացներին,
  • կամավորական աշխատանքներին ներգրավվածություն,
  • պրակտիկայի անցկացում,
  • լավագույններին աշխատանքի առաջարկ։

Ովքե՞ր կարող են դառնալ սույն կրթաթոշակի շահառու։

Այն ուսանողները, որոնք ունեն միջին և բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 15․8-ից սկսած), պետք է ներկայացնեն CV-ներ, մասնակցեն և, իհարկե, հաջողությամբ հաղթահարեն ընկերության կողմից կազմակերպված հարցազրույցը։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 08.04.2024 թ․ ներառյալ։

Դիմողները պետք է հայտագրվեն հետևյալ հղումներով՝
- ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի և կառավարման ֆակուլտետներ
- ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտություն

Մրցույթում կարող են հաղթել առավելագույնը 3 հոգի։