Ի գիտություն Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսեցիների

28.08.2020
Դիտումների քանակ՝ 4180

Սիրելի ուսանողներ, ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 1-ին ՀՊՏՀ-ն կընդունի իր առաջին կուրսեցիներին: Տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Պարույր Սևակի 77 հասցեում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 1-ին կուրսերի ուսանողների («Վիճակագրություն», «Տեղեկատվական համակարգեր», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտություններ) ուսումնառության առաջին երկու շաբաթը՝ սեպտեմբերի 1-11-ը, կկազմակերպվի ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկում գտնվող լսարաններում (մուտքը՝ Ալեք Մանուկյան փողոցից, տե'ս նկարներում):

Սեպտեմբերի 1-ին յուրաքանչյուր խմբին իր լսարան կուղղորդեն ֆակուլտետի դեկանն ու աշխատակիցները: Հորդորում ենք մուտքի մոտ լինել 8.30-ին՝ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային միջոցառումները (ուսանողների ջերմաչափում) պատշաճ իրականացնելու և կուտակումներից խուսափելու համար: Հարկավոր է անպայման ներկայանալ դիմակով:

Դասերի սկիզբը 9.30-ին է:

Դասացուցակների մասին առաջիկայում կհաղորդվի լրացուցիչ տեղեկություն:

Կրկին հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարվա դասերը կկազմակերպվեն 3 հերթով՝ հիբրիդային եղանակով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: