Իրազեկման դաս՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան

10.03.2023
Դիտումների քանակ՝ 545

Սիրելի՛ ուսանողներ, մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ մարտի 15-ին, ժամը 12։20-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները կանցկացնեն իրազեկման դաս՝ «Պահանջատեր սպառող՝ առողջ սերունդ» կարգախոսի ներքո: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողների իրավունքների պաշտպանն է սննդամթերքի ոլորտում։ Իրազեկման դասի ընթացքում մեր ուսանողներին կներկայացվեն սննդամթերքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը, դրանցից խուսափելու հնարավորությունները, միջոցները, ինչպես նաև տեսչական մարմնի գործառույթները, փորձը, առանձնահատկություններն ու ծրագրերը: