Ներբուհական քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

05.09.2024
Դիտումների քանակ՝ 342

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Հարկաբյուջետային քաղաքականության ներառականության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը՝ այստեղ։