Միջազգային ուսանողական գիտաժողովի հրավեր
10.08.2020
Դիտումների քանակ՝ 1112
Հայկական տնտեսագիտական միությունը Ցե Կվադրատ Ամպեգայի հետ համատեղ կազմակերպում է ուսանողական միջազգային գիտաժողով՝ «Ակտիվների կառավարում և կենսաթոշակային տնտեսագիտություն» խորագրով, որտեղ ուսանողները (ինչպես նաև 2019 և 2020թթ-ի շրջանավարտները) կներկայացնեն հոդվածներ՝ ներդրումների կառավարման, ռիսկերի կառավարման, կանխատեսումների, կենսաթոշակային ֆոնդերի և հարակից այլ թեմաներով:
Լավագույն աշխատանքի հեղինակը կպարգևատրվի հատուկ մրցանակով և 500 եվրո դրամական պարգևով: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։
Մասնակցության մանրամասները կգտնեք այստեղ (կցված է), իսկ դիմելու համար՝ այցելեք այս հղումով։