ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում Ժան-Ժակ Դորդենի հետ

31.08.2022
Դիտումների քանակ՝ 392

Starmus VI Armenia փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 9-ին, ժամը 10։10-ին կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում հյուրընկալելու է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Դորդենին: Վերջինս հանդիպելու է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև այլ հետաքրքրված անձանց հետ։

Ժան-Ժակ Դորդենը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։ Բանախոսի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։