Անվանական կրթաթոշակ «ԼԻԳԱ Ինշուրանս»-ից
03.10.2023
Դիտումների քանակ՝ 1083
«ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունը (իրավահաջորդ՝ՌԳՍ-Արմենիայի) հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ, որին կարող են հավակնել բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, որոնք հետաքրքրված են ապահովագրությամբ, մեծ ցանկություն ունեն «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։
Ընկերությունից տեղեկացնում են, որ նախորդ տարվա կրթաթոշակակիրների 80%-ի հետ կնքվել են աշխատանքային համագործակցության պայմանագրեր:
Այս տարի ընտրված ուսանողները կստանան․
- ·տվյալ ուսումնական տարվա վարձի 50%-ի չափով կրթաթոշակ,
- հնարավորություն առաջնահերթության կարգով մասնակցելու ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին,
- հնարավորություն իրենց նախընտրելի մասնագիտական բաժիններում ստաժավորում անցնելու,
- առաջնահերթության կարգով մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին:
Մրցույթի պայմաններին և կրթաթոշակ ստանալու դիմում-հայտերի ընդունման կարգին կարող եք ծանոթանալ ընկերության հայտարարությունում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․թ․հոկտեմբերի 15-ն է։