Գրական մրցույթ՝ գրքի և մայրենիի տոներին ընդառաջ

02.11.2022
Դիտումների քանակ՝ 1493

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի օրերին ընդառաջ ՀՊՏՀ լեզուների ամբիոնը հայտարարում է հեղինակային ստեղծագործությունների մրցույթ (արձակ կամ չափածո)։

Մրցույթի նպատակն է ճանաչել, բացահայտել և խրախուսել ՀՊՏՀ ստեղծագործող ուսանողներին:

Անվանակարգեր

  • Լավագույն արձակ
  • Լավագույն պոեզիա
  • Հայրենասիրական թեմայով լավագույն աշխատանք
  • Սիրո թեմայով լավագույն աշխատանք
  • Խոհափիլիսոփայական թեմայով լավագույն աշխատանք

Գնահատման չափանիշներ

  • ժանրային իրացում
  • լեզու և ոճ
  • գեղարվեստական մտածողության ինքնատիպություն

Ստեղծագործությունները կարող եք ներկայացնել ՀՊՏՀ լեզուների ամբիոն նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը, ինչպես նաև ուղարկել asuemrcuyt1@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով հետադարձ կապի տվյալներ (հեռախոսահամար, էլհասցե)։

Աշխատանքները կամփոփվեն 2023 թվականի մարտի 7-ին, ժամը 13։30 ՀՊՏՀ Մ․ Ադոնցի անվան գիտական գրադարանի ընթերցասրահում կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Լավագույն ստեղծագործությունները կհրապարակվեն ՀՊՏՀ բլոգում։

Սիրով սպասում ենք ձեր ստեղծագործություններին։

Հայտարարությունը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնից