Դասավանդելու հնարավորություն Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համալսարանում

10.02.2023
Դիտումների քանակ՝ 871

Հայաստանի պետական տնտեսագիտական և Մալթայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի (Մալթա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու վերոհիշյալ համալսարանի փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում դասավանդելու այնտեղ։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև փետրվարի 17-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: