Վարպետության դաս «Էֆ Նեթ» ընկերության կողմից

06.03.2023
Դիտումների քանակ՝ 425

Սիրելի՛ ուսանողներ, մարտի 17-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում «Մենեջմենթի հիմունքներ․ արդյունավետ կառավարում» թեմայով վարպետության դաս կանցկացնի «Էֆ Նեթ» ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը։ Բանախոսը կներկայացնի ընկերության կառավարման փորձն ու առանձնահատկությունները, ինչպես նաև կարիերայի կառուցման հնարավորությունները «Էֆ Նեթ» ընկերությունում։