Կներկայացվի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մագիստրոսական կրթական ծրագիրը

27.04.2023
Դիտումների քանակ՝ 1333

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնն իրականացնում է միջազգային կրթական ստանդարտներին համապատասխան մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում»։

Ծրագրի իրազեկման հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին, ժամը 19։30-ին` Zoom  հարթակում։

Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով։
Meeting ID: 580 280 5889
Passcode: 755 448

Մեր համատեղ ջանքերը  կապահովեն ձեր մրցունակ աշխատանքը մասնագիտական ոլորտում։

Հանդիպումը կվարի ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը։