Հանդիպման հրավեր

31.10.2023
Դիտումների քանակ՝ 693

«Հայ ինքնության քարտ» ՀԿ-ն հանդես է գալիս աշխարհի հայերին մեկ հարթակում միավորելու նախաձեռնությամբ։ Հարթակին միանալու համար մասնակիցներին կտրվի Հայ ինքնության քարտ (HyeID)։ «Հայ ինքնության քարտ» նախաձեռնությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հայրենակիցները, առանց որևէ սահմանափակման, պետք է ընդամենը առցանց լրացնեն հարցաթերթիկը և քարտն ստանան փոստով։

«Յուրաքանչյուր հայ իրեն պետք է զգա «Հայկական աշխարհի լիիրավ քաղաքացի», և Հայկական ինքնության քարտը ամեն հայի «անձնագիրն» է։ HyeID ցանցը արդյունավետ միջավայր է, որտեղ հայերը կարող են միավորվել, ճանաչել միմյանց և համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր»,- նշվում է հայտարարության մեջ։

Հարթակի մասին մանրամասներ իմանալու նպատակով նոյեմբերի 1-ին, ժամը 14․00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում կկազմակերպվի հանդիպում՝ նշված ՀԿ-ի խորհրդի անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Հարությունյանի հետ։ Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։