Մոնպելիեի բիզնես դպրոցում ուսումնառելու հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

01.04.2024
Դիտումների քանակ՝ 710

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Մոնպելիեի բիզնես դպրոցի (Ֆրանսիա) համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու ՄԲԴ-ի կողմից անցկացվող International Scholarship of Excellence կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ տարի ուսումնառելու այդ բուհում։ ՄԲԴ-ում ուսումնառության ավարտին ուսանողները կստանան նշյալ բուհի ավարտական փաստաթուղթ։

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝

  • սովորում են ՀՊՏՀ բակալավրիատի առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL® iBT, Cambridge Assessment English քննությունների վավեր հավաստագրեր, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությունների հավաստագիր),
  • ունեն բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում,
  • ֆրանսերենի նվազագույն իմացություն,
  • ունեն մեծ մոտիվացիա՝ ուսումնառության մեկ տարին անցկացնելու Մոնպելիեի բիզնես դպրոցում։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ապրիլի 8-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթում։