Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

10.04.2023
Դիտումների քանակ՝ 362

Սիրելի՛ դիմորդներ, ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բաց դռների օր է։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մեկնարկում է ընդունելության գործընթացը, ուստի ժամանակն է վերջնական ճիշտ որոշում ընդունելու։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ մեծ դահլիճում (գլխավոր մասնաշենք, կառավարման ֆակուլտետ)։