Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

03.11.2023
Դիտումների քանակ՝ 674

Սիրելի՛ դիմորդներ, նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա այս ուսումնական տարվա առաջին բաց դռների օրը։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։ Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 315 լսարանում (գլխավոր մասնաշենք)։