Բաց դռների օր ՀՊՏՀ-ում

04.12.2023
Դիտումների քանակ՝ 504

Սիրելի՛ դիմորդներ, դեկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա հերթական բաց դռների օրը։

Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՊՏՀ ֆակուլտետներին, մասնագիտություններին, ընդունելության կարգին, միջազգային փոխանակման ծրագրերին, ուսանողական կյանքի վառ կողմերին, ինչպես նաև ձեր հարցերն ուղղելու ՀՊՏՀ ներկայացուցիչներին։

Հանդիպումը կկայանա ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում (գլխավոր մասնաշենք), մուտքի դիմաց ձեզ կդիմավորեն մեր կամավորները։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և գրանցվել: