Սեպտեմբերի 10-ին ՀՊՏՀ-ն կմեկնարկի հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելությունը

09.09.2024
Դիտումների քանակ՝ 1230

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն սկսում է 2024-2025 ուսումնական տարվա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելությունը։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, մինչև ժամը 18:00-ն՝ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում` Երևան, Նալբանդյան 128 հասցեով: Դիմորդները շեմային քննությունը (բանավոր) հանձնում են 2024 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։

ՀՊՏՀ մագիստրատուրայի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը, քննությունները, վարձավճարների չափը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և այլ մանրամասներ՝ կից փաստաթղթում։

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 59-34-47 հեռախոսահամարով կամ այցելել ՀՊՏՀ պաշտոնական կայք՝ www.asue.am։