ՀՊՏՀ-ն հայտարարում է 2024-2025 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն

22.05.2024
Դիտումների քանակ՝ 1412

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ինչպես նաև վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն։

Վճարովի հիմունքներով առկա ուսուցման ասպիրանտուրայի տարեկան վճարը կազմում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ։

Մասնագիտություններին  և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունում։