Դասավանդելու հնարավորություն Ժեշովի համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Ժեշովի (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Ժեշովի համալսարանի փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում դասավանդելու նշյալ համալսարանում։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հունվարի 14-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: