Դասավանդելու և վերապատրաստվելու հնարավորություն Պորտուգալիայի գործընկեր համալսարաններում

27.03.2024
Դիտումների քանակ՝ 696

Հայաստանի պետական տնտեսագիտական և Պորտուգալիայի գործընկեր համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Պորտոյի, Ավեիրոյի, Մինյոյի, Տրաս-ոս-Մոնտեսի և Ալտո Դուրոյի համալսարանների փոխանակման մրցույթին և մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում դասավանդելու և վերապատրաստվելու վերոնշյալ բուհերից մեկում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև ապրիլի 1-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները՝ հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: