Ի գիտություն ուսանողների

14.10.2020
Դիտումների քանակ՝ 1791

Սիրելի ուսանողներ, հոկտեմբերի 15-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գործընթացը բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերում մինչև նոյեմբերի 14-ը կկազմակերպվի բացառապես հեռավար սկզբունքով։

Բոլոր դասախոսությունները և սեմինար պարապմունքները կիրականացվեն Zoom հարթակում՝ ըստ հաստատված դասացուցակների։ Դասացուցակային գրաֆիկից շեղումներ չեն լինելու։ Ուսանողների հաշվառումը կիրականացվի ums.asue.am էլեկտրոնային դեկանատի հարթակում, իսկ ուսումնառության նյութերը կվերբեռնվեն moodle.asue.am հարթակ։ Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի քննությունները կկազմակերպվեն հեռավար սկզբունքով։

Քոլեջներից և ՆՄՄԿ հաստատություններից հեռակա ուսուցման 2-րդ կուրս տեղափոխվող ուսանողները տարբերությունները կհանձնեն ըստ նախօրոք հաստատված գրաֆիկների և ձևաչափի։ Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված լրացուցիչ տեղեկատվությունը կտրամադրվի ըստ անհրաժեշտության: