Դասավանդելու հնարավորություն Շյաուլյայի պետական կիրառական գիտությունների համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Շյաուլյայի պետական կիրառական գիտությունների (Լիտվա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու նշյալ համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու Լիտվայի համալսարանում։
Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատող դասախոսները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: