Բրիտանական խորհուրդը հունիսի 24-ին ՀՊՏՀ դասախոսներին հրավիրում է վեբինարի

24.06.2020
Դիտումների քանակ՝ 1429

Բրիտանական խորհուրդը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսել է կրթական տարբեր խնդիրների քննարկմանը նվիրված վեբինարների շարք, որոնց հրավիրում է մասնակցելու նաև ՀՊՏՀ դասախոսներին: Այսօր, ժամը 17.00-ին տեղի կունենա հերթական վեբինարը, որը կրում է «Ինչպես կարող են համալսարաններն աջակցել պրոֆեսորադասախոսական կազմին» խորագիրը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ գրանցվելու համար այցելեք այս հղումով:

Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից: