Հաստատվել է հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը

11.10.2023
Դիտումների քանակ՝ 2273

Հարգելի′ դիմորդներ,
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը:

Ըստ այդմ, քննական օրեր են՝

  • հոկտեմբերի 22՝ «Օտար լեզուներ»
  • հոկտեմբերի 23՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • հոկտեմբերի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • հոկտեմբերի 25՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • հոկտեմբերի 26՝ «Մաթեմատիկա»
  • հոկտեմբերի 27՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը տե′ս այստեղ։