ՀՊՏՀ-ում կկայանա հանդիպում Թոնի Ֆադելի հետ

30.08.2022
Դիտումների քանակ՝ 413

Starmus VI Armenia փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 7-ին, ժամը 11։10-ին կառավարման ֆակուլտետի թիվ 315 լսարանում հյուրընկալելու է ամերիկացի ինժեներ, դիզայներ, ձեռնարկատեր և ակտիվ ներդրող Թոնի Ֆադելին։ Վերջինս հանդիպելու է ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև այլ հետաքրքրված անձանց հետ։

Թոնի Ֆադելը iPod-ի և iPhone-ի համաստեղծողն է և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը։ Բանախոսի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

ՀՊՏՀ այցի շրջանակներում նախատեսվում է նաև Թ․ Ֆադելի հեղինակած Build: An Unorthodox Guide to Making Things Worth Making գրքի շնորհանդեսը։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։