Մեկնարկում է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը
02.02.2024
Դիտումների քանակ՝ 1866
Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում փետրվարի 5-ին սկսվում է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը: Ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 5-ը:
Սույն փաստաթուղթը ներկայացնում է մասնակի փոխհատուցման իրավունքից օգտվելու կարգն ու պայմանները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ֆակուլտետների դեկանատներում: