Մեկնարկում է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունումը

06.02.2023
Դիտումների քանակ՝ 2669

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում այսօվանից սկսվում է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը:

Ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 6-ից մինչ մարտի 6-ը:

Սույն փաստաթուղթը ներկայացնում է մասնակի փոխհատուցման իրավունքից օգտվելու կարգն ու պայմանները: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ֆակուլտետների դեկանատներում: