Թափուր հաստիքի մրցույթի հայտարարություն

09.08.2024
Դիտումների քանակ՝ 1299

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնում պահանջվում է աշխատակից։ Բոլոր հետաքրքրվող և ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականը (հայերեն կամ անգլերեն) և մոտիվացիոն նամակը ուղարկեն lusine.danielyan.asue@gmail.com էլհասցեին՝ մինչև օգոստոսի 15-ը:

Արտաքին կապերի դեպարտամենտ՝ միջազգային կապերի բաժին Առաջատար մասնագետ (համակարգող)

Ժամկետ

ժամանակավոր

Գործառույթներ

  • իրականացնել միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ՀԳ1 ծրագրային հայտերի պատրաստումը և հայտադիմումների ներկայացումը,
  • իրականացնել օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի հետ կապերի հաստատումը, զարգացումը և պահպանումը,
  • իրականացնել գործընկերների հետ նամակագրությունը և հաղորդակցությունը,
  • իրականացնել ընթացիկ փոխանակային ծրագրերի վերաբերյալ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների համար տեղեկատվական հանդիպումների կազմակերպումը և իրազեկման բարձրացումը,
  • կազմակերպել համալսարանի փոխանակման ծրագրերի իրականացման գործընթացը, ներառյալ՝ ֆինանսավորված ծրագրերի վերաբերյալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվության մշակումը, դիմորդ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների հայտերի և փաստաթղթերի ընդունումը և վերջիններիս ընտրության գործընթացի կազմակերպումը,
  • աջակցել գործընկեր բուհերից փոխանակային ծրագրերով ՀՊՏՀ ժամանող ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին ՀՊՏՀ-ում գտնվելու ընթացքում, ներառյալ՝ դասապրոցեսի կազմակերպումը, անձնական գործերի վարումը, անհրաժեշտության դեպքում՝ կեցության կարգավիճակի և այլ հարցերին առնչվող խնդիրների կարգավորումը,
  • մասնակցել օտարերկրյա դիմորդների հավաքագրման գործընթացին,
  • մասնակցել բուհի վարկանշավորման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման գործընթացին,
  • իրականացնել միջազգային միջոցառումների կազմակերպումը,
  • իրականացնել համալսարանի կանոնադրությամբ, բաժնի կանոնադրությամբ, ռեկտորի հրամաններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
  • համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel/Powerpoint) գերազանց իմացություն,
  • հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
  • տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն: