Կկայանա երկրորդ «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ը

09.11.2023
Դիտումների քանակ՝ 754

Սիրելի΄ դիմորդներ, հրաշալի նորություն ունենք։ Հաշվի առնելով նոյեմբերի 4-5-ը կայացած «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ի դիմումների աննախադեպ թիվը և մասնակիցների արձագանքը՝ ՀՊՏՀ-ն հայտարարում է  կայանալիք ճամբար 2-ի (Vol. 2) մասին, որին կարող են մասնակցել ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված և իրենց ուսումը ՀՀ ավագ դպրոցներում շարունակող աշակերտները։

ՀՊՏՀ ճամբարի շրջանակներում նախատեսվում են հետաքրքիր բանախոսություններ մասնագիտական կողմնորոշման, տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի և այլ թեմաների շուրջ, ինտերակտիվ խաղեր, թիմային առաջադրանքներ և շա՜տ նվերներ։

Ե՞րբ՝ նոյեմբերի 18,19

Որտե՞ղ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Նալբանդյան 128) Ովքե՞ր կարող են մասնակցել՝ 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 14, ժամը 18։00

«ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023» Vol. 2-ի օրակարգը՝ այստեղ, գրանցման հղումը՝ այստեղ։

«ՀՊՏՀ աշնանային ճամբար-2023»-ին մասնակցությունն անվճար է։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով՝ մոտիվացիոն նամակի հիման վրա։