Կառավարման ֆակուլտետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին` ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա: Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ Կառավարում անվանումը ստացել է, երբ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ: Կառավարման ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, 1,5 և 1, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2: Առկա և հեռակա բակալավրիատի ծրագրով պատրաստվում են մասնագետներ կառավարման և սերվիսի բակալավրի որակավորումներով, մասնավորապես՝

  • Կառավարում (ըստ ոլորտի),
  • Սերվիս։

Առկա մագիստրատուրայի կրթական ծրագրերով պատրաստվում են մասնագետներ կառավարման մագիստրոսի որակավորմամբ, մասնավորապես՝

  • Մարդկային ռեսուրսների կառավարում՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Գործարար վարչարարություն (կառավարում)՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Նախագծերի կառավարում՝ ցերեկային ուսուցում 2 տարի տևողությամբ,
  • Հանրային կառավարում՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Առողջապահության կառավարում և վարչարարություն՝ երեկոյան ուսուցում 1 տարի տևողությամբ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում՝ երեկոյան ուսուցում 1․5 տարի տևողությամբ,
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր՝ ցերեկային ուսուցում 2 տարի տևողությամբ:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ գործում է «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագիրը, որի ավարտին շնորհվում է կառավարման մագիստրոսի որակավորում։

Ֆակուլտետի դեկան՝ Մանուկ Մովսիսյան
Դեկանի տեղակալ՝ Արգամ Արտաշյան

Կառավարման ֆակուլտետի կանոնադրությունը

Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են՝

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 593-458 (+37410) 593-455
էլ. փոստ՝ karavarmanfakultet@yahoo.com