Տնտեսագիտության տեսության ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Մուշեղ Հակոբյան

Պատմությունը, գործունեությունը

Տնտեսագիտության տեսության ամբիոնը յուրահատուկ դեր և նշանակություն է ունեցել ՀՊՏՀ ստեղծման ու զարգացման գործում, և այն իրավամբ անվանել են «մայր» ամբիոն։ Տնտեսագիտության տեսության ամբիոնի պատմությունն սկսվում է դեռևս 1930 թվականից, երբ Հայաստանի առաջին տնտեսագիտական բուհում՝ Կոոպերատիվ տնտեսագիտական ինստիտուտում ստեղծվել է «Քաղաքատնտեսություն» ամբիոնը։ 1975 թվականից ամբիոնն իր գործունեությունը շարունակել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1991 թվականին այն վերանվանվել է «Տնտեսագիտության տեսություն» ամբիոն։

Ամբիոնի կայացման և զարգացման գործում իրենց անմնացորդ ավանդն են ունեցել տնտեսագիտության ոլորտի ականավոր գիտնականներ, բանիմաց և վաստակաշատ դասախոսներ, որոնք տասնամյակներ շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել տնտեսագետ կադրեր պատրաստելու գործում։

Վարիչները

  • տ.գ.թ., դոցենտ Մ․ Հակոբյան (2024թ․-ից)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Ֆ․Մայիլյան (2017-2023 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Հ․Աղաջանյան (2012-2017 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Գ․Կիրակոսյան (1989-1991 թթ․), (2006-2011թթ․)
  • տ.գ.թ., դոցենտ Վ․ Օրդուխանյան (1998-2006 թթ․)
  • տ.գ.թ., պրոֆեսոր Ի․Խլղաթյան (1992-1998 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Գ․ Հարությունյան (1988-1989 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Ն․Մանասերյան (1982-1987 թթ․)
  • տ.գ.թ., պրոֆեսոր Հ․ Հովակիմյան (1975-1982 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Ս․Բադալյան (1971-1977 թթ․)

Մասնագիտություն, մասնագիտացում

Բակալավրիատ

  • Տնտեսագիտություն

Մագիստրատուրա

  • Տնտեսագիտության տեսություն
  • Նորարարությունների տնտեսագիտություն

Դասավանդվող առարկաները

Ամբիոնը դասավանդում է մի քանի տասնյակ առարկա, սակայն համահամալսարանական առարկաներն են՝

  • Միկրոտնտեսագիտության ներածություն
  • Մակրոտնտեսագիտության ներածություն
  • Մակրոտնտեսագիտություն-1

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի հետազոտական թեման է «ՀՀ տնտեսական զարգացման տեսամեթոդական հիմնախնդիրները արդի մարտահրավերների համատեքստում»: Ընդհանուր առմամբ, ամբիոնի աշխատակիցները տարեկան հրատարակում են մոտ 30 գիտական աշխատանք:

Ամբիոնի կազմը

  1. Հակոբյան Մուշեղ Նորիկի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Աղաջանյան Հովսեփ Իվանի - տ.գ.դ. , պրոֆեսոր
  3. Մայիլյան Ֆիրուզա Նորայրի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Թավադյան Միխայիլ Նավասարդի - տ․գ․թ․, դոցենտ
  5. Վարդանյան Ատոմ Արտավազդի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մարգարյան Ատոմ Շավարշի - պրոֆեսոր, տ.գ.թ., դոցենտ
  7. Բուլանիկյան Վահե Սարգսի - տ.գ.թ., դոցենտ
  8. Պետրոսյան Արսեն Արամի - տ.գ.թ., դոցենտ
  9. Վլասյան Վարդան Սամվելի - տ.գ.թ., դոցենտ
  10. Արմենակյան Ռուզաննա Ռոբերտի - տ.գ.թ., դոցենտ
  11. Հակոբյան Լիանա Լևոնի - տ.գ.թ., դոցենտ
  12. Մկրտչյան Տաթևիկ Արտաշեսի - տ.գ.թ., դոցենտ
  13. Մանգասարյան Ռուզաննա Յակովի - տ․գ․թ․, դոցենտ
  14. Խաչատրյան Լիանա Ալբերտի - տ․գ․թ․, դոցենտ
  15. Գրիգորյան Սամվել Ազատի - ավագ դասախոս, դոցենտ
  16. Խանումյան Գայանե Լազրի - տ.գ.թ., դասախոս
  17. Բաղդասարյան Լիլիթ Լեռնիկի - տ.գ.թ., դասախոս
  18. Եղիազարյան Մարգարիտա Ռաֆայելի-տ․գ․թ․,դոցենտ
  19. Նազարյան Գոհար Գեորգիի - դասախոս
  20. Իսայան Լիանա Ռայմոնդի - ասիստենտ
  21. Միքայելյան Թագուհի Վարազդատի - ասիստենտ
  22. Ալոյան Արմինե Ռուբենի - ասիստենտ
  23. Բաղդասարյան Ֆիրդուս Նորիկի-ասիստենտ
  24. Եղոյան Հայկանուշ Սուրենի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, տնտեսագիտության տեսության ամբիոն
Հեռ.` (+37410) 593-420