Դիպլոմ ստացավ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 138 շրջանավարտ

06.07.2021
Դիտումների քանակ՝ 1662

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 138 շրջանավարտ այսօր ստացավ ավարտական վկայական՝ դիպլոմ և հրաժեշտ տվեց հարազատ կրթօջախին։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ելույթով։  Տնտեսագիտական մայր համալսարանի ռեկտորը ջերմագին շնորհավորանքներ հղեց քոլեջն ավարտող սաներին և հույս հայտնեց՝ նրանց տեսնել որպես մեր համալսարանի առաջադեմ ուսանողներ՝ ընդգծելով, որ քոլեջում ստացած գիտելիքը կկարողանան հարստացնել համալսարանական խոր ու համակողմանի կրթությամբ և ծառայեցնել ի նպաստ հայրենիքի։

Քոլեջի տնօրեն Գոհար Բուլանիկյանն ասաց, որ այսօրվա շրջանավարտների համար ուսումնառության երեք տարիները թեև համընկան ծանր ու դժվարին իրադարձություններին, բայց և դրեցին նրանց հետագա ուղու հիմնաքարը և հիշարժան տարիներ էին։

Ուսանողներին ողջունեցին ՀՊՏՀ Ուխ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը և ուսանողական ակտիվի նախագահ Էրիկ Մնացականյանը: Նրանք շեշտեցին ուսակտիվի դերը ուսանողական կյանքի արդյունավետ կազմակերպման համատեքստում։ Շրջանավարտներին մաղթում ենք բարի ընթացք և լիահույս ենք, որ նրանցից շատերը կընտրեն տնտեսագիտական կրթություն տվող լավագույն բուհը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին