«Ամբերդ» կենտրոնի տնօրենը մասնակցել է ՌԴ Յասինյան 24-րդ գիտաժողովին

17.04.2023
Դիտումների քանակ՝ 929

Սույն թվականի ապրիլի 6-ին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրո­ֆեսոր Դավիթ Հախվերդյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգա­յին հետա­զոտական համալսարանի (Национальный исследова­тельс­кий университет «Высшая школа эконо­мики» (НИУ ВШЭ)) կողմից կազմակերպված Յասինյան 24-րդ գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանին: Այն կրում էր «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթաց­նե­րի գնահատում. ինտեգրման համա­թիվը 2023 թ. և կարճաժամկետ թրենդները» անունը։ Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցներ Դավիթ Հախվերդյանի, Սամվել Ավե­տիս­յանի, Ռու­զաննա Թադևոսյանի, Անի Խաչատրյանի և Արաքսյա Բարսեղ­յանի համահեղինակած՝ «ԵԱՏՄ առևտրի ոլորտում ինտեգրացիոն գործընթաց­նե­րի գնահատում. 2023» ամենամյա միջազ­գային զեկույցի առավել կարևոր դրույթները։ Դավիթ Հախվերդյանն անդրադարձավ ԵԱՏՄ անդամ երկրներում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, այդ թվում՝ կոոպերացման հիմնախնդիրներին:

Զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ։

Մեր փորձագետների կողմից պատրաստված ամենամյա զեկույցին անդրադարձել է նաև vestikavkaza ամսագիրը։